11/06/2020 11:34
Պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում է Covid-19 վարակով հաստատված 1187 պացիենտ
2020 թվականի հունիսի 10-ին, Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը։
Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 417 պացիենտներին կատարվել է նմուշառում:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ են տեղխափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի:
Երևանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում են Covid-19 վարակով հաստատված թվով 1187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթև ընթացքով:
Միաժամանակ՝ կրկին անգամ խնդրում և հորդորում ենք գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենգեն հետազոտություն, ինչպես նաև ուղեգրում՝ նմուշառման:
Եղեք առողջ և պահպանեք անվտանգության կանոնները: