11/06/2020 11:52
Վրաստանը տուգանքներ է սահմանում հասարակական վայրում դիմակ չկրելու համար
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որի, փակ հասարակական վայրերում և հասարակական տրանսպորտում դիմակ չկրելը կպատժվի տուգանքով:
Համաձայն օրինագծի՝ հանրային առողջության մասին օրենքով սահմանված փակ հասարակական վայրում դիմակ կրելու պարտավորության խախտումը կբերի 20 լարիի (6 դոլար) տուգանքի: Տարածքի սեփականատերը տուգանվելու է 500 լարիով (166 դոլար):
20 լարի տուգանք է սպառնում նաև հասարակական տրանսպորտի և մետրոյի ուղևորներին, եթե նրանք ցանկանում են ճանապարհորդել առանց դիմակների: Նույն տուգանքը սպասում է նաև տաքսիով առանց դիմակների ճանապարհորդողներին:
Եթե անձը չի կարող դիմակ կրել առողջական նկատառումներից ելնելով, ապա նա պետք է ստանա հատուկ տեղեկանք որը կներկայացվի ոստիկանությանը, բացատրել է նախագծի հեղինակներից մեկը՝ Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի ղեկավար Անրի Օհանաշվիլին: