11/06/2020 14:55
ՌԴ-ն դեմ է ոչ թե սկզբունքին, այլ՝ իրագործման ձևին․ կարևոր է, որ գազի գնի ձևավորման ալգորիթմը լինի հստակ պայմանավորված և երկարատև․ փոխվարչապետ
Սահմանին գազի գնի շուրջ բանակցություններն ընթացել են, ընթանում են և կընթանան․ դա լինելու է մշտական պրոցես, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ցավոք, մենք սահմանին գազի գնի ձևավորման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմներ չունենք։ Դա է պատճառը, որ այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր մակարդակում», - ասաց փոխվարչապետը։
Դիտարկմանը, թե ՌԴ-ն դեմ է, Գրիգորյանը հակադարձեց․
«ՌԴ-ն դեմ է ոչ թե սկզբունքին, այլ իրագործման ձևին։ Հիմա բոլորիս համար կարևոր է, որպեսզի գազի գնի ձևավորման ալգորիթմը լինի հստակ պայմանավորված և երկարատև։ Ես անձամբ կարծում եմ՝ ԵԱՏՄ-ն է լավագույն հարթակն այս համաձայնությունը ձեռք բերելու և դրան իրավական տեսք տալու համար»։