11/06/2020 10:32
«Գյուղացու համար վեց օրը վեց տարի ա. ո՞ւր ա մեր մարզպետը, խի՞ չի գալիս ստեղ». Գրիբոյեդովում ջրի «սով» է (Տեսանյութ)
Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքը մոտ մեկ շաբաթ է՝ մեծ խնդրի առջև է կանգնած։ Գյուղում վթարվել է ոռոգելի ջրի պոմպակայանն ու հեկտարներով հողեր մնացել են առանց ջուր։
Aysor.am-ի խմբագրություն են ահազանգել գյուղացիները՝ խնդրելով օգնել իրենց հարցին լուծում տալ։
Սուրեն Ամիրյանը մի քանի միլիոն դրամ է ծախսել՝ վստահ լինելով, որ ձմերուկի բերքահավաքը իրեն կվերադարձնի իր ծախսած գումարը, սակայն հիմա լուրջ խնդրի առաջ է. երեք հեկտար տարածքի վրա ձմերուկ է դրել, որը ջուր չլինելու պատճառով կարող է արդյունք չտալ, իսկ 10 հազար թաղար մեքենայի մեջ «սպասում են» ու եթե մեկ օրից ջուր չլինի, Սուրեն Ամիրյանի՝ վարկով վերցրած գումարը «ջուրը կգնա»։
Գյուղացիներից Սմբատ Բաբայանն էլ հեկտարներով ցորեն է մշակել ու մտածել, որ ինքն էլ հաջողության կհասնի։
«Բայց ջուր չկա վեց օր ա, վառվում ա ամեն ինչ, հասկանո՞ւմ եք՝ գյուղացու համար վեց օրը վեց տարի ա։ Ո՞ւր ա մեր մարզպետը, խի՞ չի գալիս ստեղ։ Ի՞նչ մարզպետ ա։ Ո՞ւր են Ջրային տնտեսության ղեկավարները, խի՞ չեն գալիս», - ասում է Բաբայանը։
Մանրամասները՝ տեսանյութում։