11/06/2020 15:34
«Ռոսպոտրեբնադզորն» ընթացիկ տարում լրացուցիչ միջոցներ կտրամադրի ՀՀ-ին կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար. ՌԴ դեսպան (Տեսանյութ)
Ռուսաստանն ու Հայաստանը որպես եղբայրական, ԵԱՏՄ անդամ երկրներ սերտորեն համագործակցում են հակահամաճարակային միջոցառումների հարցում արտակարգ դրության առաջին իսկ օրերից, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Երկու երկրների ղեկավարներն, առողջապահության ղեկավարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ անընդհատ կապի մեջ են», - ասաց նա։
Կոպիրկինն ընդգծեց՝ համաճարակի դեմ պայքարի վաղ փուլերից «Ռոսպոտրեբնադզորը» հայ գործընկերներին է հանձնել կորոնավիրուսի ախտորոշման 1500 թեստ: Դեսպանի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում նշանակալի դեր ունի ապրիլի 7-ից ՀՀ-ում գտնվող շարժական ախտորոշիչ լաբորատորիան։
«Ուզում եմ ընդգծել, որ նման կոմպլեքս բացի Հայաստանից, արտերկրում ունեն միայն Սերբիան և Իտալիան։ Այստեղ աշխատանքի ժամանակ ՌԴ մասնագետները 7000 թեստ են անցկացրել», - ասաց նա։
Դեսպանն ավելացրեց, որ «Ռոսպոտրեբնադզորն» ընթացիկ տարում լրացուցիչ միջոցներ կտրամադրի ՀՀ-ին կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար։