11/06/2020 18:45
Ընդհատակյա հարսանիքները կարող են ողբերգություն դառնալ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն օգնություն պատրաստվում է խնդրել միայն ու միայն ՀՀ քաղաքացիներից, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի հայրենակիցներ, օգնեք մեզ՝ օգնել ձեզ, եկեք իրար օգնենք, որ այս խնդիրը հաղթահարենք, դրա համար պետք է ճիշտ կրել դիմակ, ախտահանել ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորությունը», - ասաց նա։
Վարչապետը կոչ արեց չանել ընդհատակյա հարսանիքներ, որովհետև դրանք կարող են դառնալ ողբերգություն։
«Եթե այդ հարսանիքներում մեկ-երկու հոգի վարակվեն ու, Աստված չանի, մահ արձանագրվի, դա կարող է երջանկությունը վերածել դժբախտության», - ասաց նա։
Փաշինյանը նշեց՝ Հայաստանը կընդունի այն երկրների աջակցությունը, որոնք այս օրերին Հայաստանի նկատմամբ կանեն բարեկամական ժեստ: