11/06/2020 16:32
Դժվար է ասել, երբ սպասել սահմանների բացմանը․ ՌԴ դեսպան (Տեսանյութ)
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն առցանց ասուլիսի ժամանակ ասաց, որ դեռևս դժվար է հստակ պատասխանել հարցին, երբ կբացվեն սահմանները։
Կոմպիրկինն ընդգծեց՝ ՌԴ քաղաքացիների վերադարձը հայրենիք կազմակերպելն այս պահին ՌԴ բարձագույն մարմինների առաջ դրված կարևորագույն խնդիրներից մեկն է։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ կազմակերպվել է 981 մարդու վերադարձ ՀՀ-ից ՌԴ՝ չհաշված այն անձանց, ովքեր ինքնուրույն են վերադարձել։
Անդրադառնալով սեփական ավտոմեքենաների միջոցով Վրաստանի տարածքով ՌԴ վերադառնալուն՝ Կոպիրկինն ասաց, որ կան որոշակի դժվարություններ, մինչդեռ Վրաստանը շատ կառուցողական մոտեցում է ցուցաբերում։
«Այս պահին հնարավոր է դարձել Վրաստանի տարածքով կազմակերպել արդեն չորս խմբի վերադարձ ՌԴ, ինչը մեծ ձեռքբերում է։ Այստեղ խնդիրը ոչ թե մեր ցանկությունների մեջ է, այլ հարց է, որը Վրաստանի հետ համաձայնեցման կարիք ունի։ Հասկանալի է, որ թույլտվութան մասին որոշումը կայացնում է Վրաստանը՝ հաշվի առնելով համաճարակային պայմանները։ Մենք շնորհակալ ենք Վրաստանին այս հարցերը կառուցողական լուծելու համար, իհարկե, սրանք հեշտ հարցեր չեն՝ հաշվի առնելով, որ սեփական մեքենաների միջոցով Վրաստանի տարածքով քաղաքացիների մուտքն այս պահին փակ է», - ասաց դեսպանը։