11/06/2020 13:48
Վարչապետը ծաղրի է ենթարկում քաղաքացու անձնական տվյալների պահպանման հարցը` դիմակ կրելու գործոնով պայմանավորված․ Անի Սամսոնյան
ԼՀ խբակցության պատգամավոր Անի Սամսնոյանն իր ֆեյսբուքյան էջում անդադարձել է այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետի առաջարկին՝ մեքենայի մեջ առանց դիմակ լինելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն տալ նկարել այդ անձին և արձանագրել խախտում:
«Վարչապետը նշում է, որ եթե քաղաքացին մտահոգված է իր անձնական տվյալների պահպանմամբ կարող է դիմակ կրել և դժվար կլինի անձին նույնականացնել:
ՀՀ վարչապետը ըստ էության ծաղրի է ենթարկում քաղաքացու անձնական տվյալների պահպանման հարցը` դիմակ կրելու գործոնով պայմանավորված:
Դա մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը կոպտորեն խախտող և այդ իրավունքի նկատմամբ բացահայտ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերող առաջարկ է:
Այն հղի է վտանգավոր հետևանքներով նաև քաղաքացիական համերաշխության տեսանկյունից: Համընդհանուր ատելության և անհանդուրժողականության, սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված հոգեբանական ծանր իրողության պայմաններում պատկերացրեք ինչ կարող է լինել, երբ մարդիկ մեքենաների մեջ նկարեն միմյանց:
Ավելի լավ է չպատկերացնեք», - գրել է պատգամավորը: