12/06/2020 12:40
Ֆրանսիայից վաղը հատուկ չվերթով 10 բժշկի այց է սպասվում, օգնություն են առաջարկել նաև ՌԴ-ն ու Լեհաստանը. Նախարար
Մենք արդեն ունենք պլանավորված այցեր: Ֆրանսիայից վաղը հատուկ չվերթով 10 բժշկի այց է սպասվում, մեզ պատրաստ է օգնել նաև Լիտվայի կառավարությունը, նրանք էլ հավանաբար մյուս շաբաթ կայցելեն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Կան նաև ՌԴ-ից ցանկություն հայտնած բժիշկներ՝ մոտ 50 հոգի, որոնք կայցելեն և տեղում մի քանի շաբաթ կաշխատեն: Նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հետ ենք բանակցությունների մեջ երկու տարբեր ուղղություններով՝ բժշկական արտակարգ իրավիճակների համար հատուկ ստեղծված թիմերի այցելության հետ կապված: Հավանաբար, դա կլինի կամ լեհական թիմ, կամ Իսրայելից, որոնք մեծ փորձ ունեն, տարբեր երկրներում նրանք հիմա օգնում են: Բայց այդ որոշումը դեռ վերջնական չէ, և ժամկետների մասին ԱՀԿ-ի մասով տեղեկություն չկա», - նշեց Թորոսյանը: