12/06/2020 12:52
Ռուբեն Մելիքյանին բերման ենթարկեցին (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանությունը բերման ենթարկեց ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա անող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին։
Ոստիկանությունն ասաց, թե Մելիքյանին բերման են ենթարկում ոստիկանության պահանջը չկատարելու համար։
«Սա ապօրինություն է», - հայտարարեց Ռուբեն Մելիքյանը։
Բերման ենթարկվեցին նաև Մելիքյանին միացած այլ քաղաքացիներ։
Հիշեցնենք, Ռուբեն Մելիքյանն Ազգային ժողովի դիմաց միայնակ ակցիա էր անում՝ ընդդեմ խաղաղ հավաքների սահմանափակումների։
«Մենք պահանջ ենք դնում ՀՀ քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքներ անելու ազատությունը, արդեն չորրորդ ամիսն է՝ խաղաղ հավաքների ազատությունը վերացված է», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։