12/06/2020 14:45
Արսեն Բաբայանին, Արթուր Դանիելյանին և մի խումբ մարդկանց բերման ենթարկեցին (Տեսանյութ)
Ոստիկանությունը Արաբկիրի բաժնի մոտից բերման ենթարկեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին սատարողներին։
Ոստիկանությունը կոչ արեց կամովին դադարեցնել հավաքը, հակառակ դեպքում՝ երեք րոպեից բերման կենթարկեն ոստիկանության պահանջը չկատարելու համար։
Բերման ենթարկվեցին իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն ու ևս մի քանի քաղաքացիներ։
Այսօր, ավելի վաղ, բերման էր ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ու նրան միացած ևս երեք քաղաքացի, ովքեր ԱԺ շենքի դիմաց ակցիա էին անում՝ պահանջելով վերադարձնել խաղաղ հավաքներ անելու ազատությունը։
Ավելի վաղ Բաբայանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Արաբկիրի ոստիկանության դիմաց հավաքված անձանց «հավաքը» չեն դադարեցնում, որովհետև ոստիկանապետը չի կարողանում կապվել Նիկոլ Փաշինյանի հետ (Փաշինյանն ԱԺ-ում ելույթ է ունենում), որ համապատասխան հանձնարարական ստանա։
«Հո չի կարող օրենքով գործել, տեսել է չէ՞, դրա համար ինչ եղավ նախորդի հետ։ ԱԱԾ-ի և ոստիկանության փաստացի ղեկավարը Փաշինյանն է», - գրել է նա: