12/06/2020 12:51
Բայդենը պահանջել է Facebook-ից հանդես գալ Թրամփի դեմ
Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբը տարածել է միջնորդություն՝ ուղղված Facebook սոցիալական ցանցին, որից պահանջում է գործողություններ կատարել Դոնալդ Թրամփի դեմ, սակայն ի պատասխան ստացել է միայն հավաստիացումներ, որ սոցիալական ցանցը պաշտպանելու է խոսքի ազատությունը:
«Ես կոչ եմ անում ձեզ ստեղծել հստակ կանոններ, որոնք տարածվում են բոլորի վրա, ներառյալ Դոնալդ Թրամփի, և արգելում են սպառնալիքների վարքագիծ և ապատեղեկատվության տարածում», - ասված է միջնորդության մեջ, որը Բայդենի շտաբն առաջարկում է ստորագրել իր կողմնակիցներին:
«Facebook-ը շարունակում է թույլ տալ Դոնալդ Թրամփին ցանկացած բան խոսել և վճարել (գովազդի համար - խմբ.), որպեսզի իր հայտարարությունները հասնեն միլիոնավոր ընտրողների ... Թրամփը և նրա դաշնակիցները օգտագործել են Facebook-ը` վախ և քվեարկության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար, փորձել են վարկաբեկել մեր ձայները», - ասվում է միջնորդության մեջ:
Ի պատասխան սոցցանցը նշել է, որ ԱՄՆ-ում կանոնները սահմանվում են պետության ժողովրդավարական ընտրված ներկայացուցիչների կողմից: Facebook-ը հիշեցնում է, որ Թրամփը բողոքներ ևս ունի սոցցանցի վերաբերյալ: