12/06/2020 15:00
Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 40 հազարը
Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը գերազանցել է 40 հազարը, վարակվել է ավելի քան 808 հազար մարդ, հայտնում են երկրի Առողջապահության նախարարությունից:
Վերջին օրվա ընթացքում Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 30 412 դեպք, մահացել է 1239 հիվանդ: Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 808 828-ի, համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 40 919 մարդ:
Բրազիլիան, ըստ ԱՀԿ-ի և Հոփկինսի համալսարանի, աշխարհում երրորդ տեղում է կորոնավիրուսի զոհերի թվով: