12/06/2020 09:26
«Հրապարակ». Արտակարգ դրության երկարաձգումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը երրորդ անգամ է երկարացնում արտակարգ դրության ռեժիմը։ Այսօր կառավարության արտահերթ նիստ կհրավիրվի, որից հետո՝ խորհրդարանի հատուկ նիստ որոշումն ընդունելու համար։
Իշխանական շրջանակներից հասնող տեղեկությունների համաձայն, արտակարգ դրության երկարաձգումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով. իշխանությունը, ներքաղաքական հնարավոր թեժացումների ու զանգվածային միջոցառումների սցենարը հաշվի առնելով, եկել է նման որոշման։ Ինչպես հայտնի է, արտակարգ ռեժիմը թույլ չի տալիս բողոքի ակցիաներ իրականացնել։ Հիշեցնենք, որ վերջին անգամ երկարաձգված արտակարգ դրությունն ավարտվում է հունիսի 13-ին, ժամը 17։00-ին»: