12/06/2020 17:47
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 2400 նոր դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2400 նոր դեպք, մահացել է 75 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2400 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 182 545 մարդ, ապաքինվել՝ 144 649-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 8659-ի: