12/06/2020 13:09
Ոստիկանությունը քաղաքացիներին բերման ենթարկեց ոստիկանության անօրինական պահանջը չկատարելու համար. Ավետիք Իշխանյան (Տեսանյութ)
Ես դիտորդ եմ և նայում եմ ոստիկանության գործողությունները: Կրկնում եմ ոստիկանության համար. առաջինը, սա հավաք չէր, սա միայնակ բողոք էր, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանայանը՝ ոստիկանների կողմից իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին և ակցիայի մասնակից մի քանի այլ անձնաց բերման ենթարկելու գործողությունից հետո:
«Հավաքը համարվում է այն, երբ մեկից ավելի մարդիկ են: Մարդկանց բերման ենթարկելն անօրինականություն է, որովհետև նախ միայնակ բողոք է, երկրորոդը՝ խաղաղ է: Ոստիկանությունը քաղաքացիներին բերման ենթարկեց ոստիկանության անօրինական պահանջը չկատարելու համար », - ասաց իրավապաշտպանը: