12/06/2020 19:34
Չինաստանն ապատեղեկատվության զոհ է դարձել, հայտարարել են Պեկինից
Twitter-ը պետք է արգելափակի այն մարդկանց օգտահաշիվները, որոնք միտումնավոր կերպով սևացնում են Չինաստանը, քանի որ հենց Չինաստանն է ապատեղեկատվության ամենամեծ զոհը, ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հուա Չունյինը:
«Դուք նշել եք, որ Twitter-ը ջնջել է մի շարք օգտահաշիվներ, բայց ես լիովին չեմ հասկանում իրավիճակը և չգիտեմ, թե ինչի վրա է հիմնված Twitter-ի այս որոշումը», - ասաց դիվանագետը:
Ընդ որում, նա նշել է, որ ինչ-ինչ պատճառներով, եթե ինչ-որ մեկը բարձր է գնահատում կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի Չինաստանի ջանքերը, ապա դա համարվում է ապատեղեկատվություն, «թեև դա ակնհայտորեն, անտրամաբանական է, գոնե մինչև այն պահը, երբ դուք իսկապես չեք հայտնաբերի ապատեղեկատվություն»: