12/06/2020 13:45
Լիբանանում անկարգություններ են տեղի ունեցել (Տեսանյութ)
Բեյրութի փողոցներում բարիկադներ են հայտնվել, իսկ բողոքի ցույցի մասնակիցներն այրել են ոստիկանության ավտոմեքենաները:
Ցույցերի հետևանքով ազգային արժույթի փոխարժեքը կտրուկ անկում է գրանցել: Երկրի տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում. ՀՆԱ-ն 11 տոկոսով նվազել է, իսկ բնակչության կեսն ապրում է ծայրահեղ աղքատության շեմին:
Կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինից հետո երկրում սկսվել է, այսպես կոչվող, «Սովածների հեղափոխություն»: