12/06/2020 14:16
Ռուբեն Մելիքյանի ձերբակալությունն ապօրինի է և վկայում է իշխանության վախեցած և թույլ լինելու մասին. Արթուր Ղազինյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ձերբակալությունն ապօրինի է և վկայում է իշխանության վախեցած ու թույլ լինելու մասին, իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը։
«Արտակարգ դրության երկարաձգումը ոչ մի կապ չունի համաճարակի հետ և դրա միակ նպատակը քաղաքական ընդդիմության գործունեությունը սահմանափակելն է։
Նիկոլ Փաշինյանն արդեն կորցրել է իր լեգիտիմությունը, ամբողջությամբ սպառված է և շուտով կկորցնի նաև իշխանությունը», - գրել է նա։