12/06/2020 20:14
Լեհաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 376-ով
Լեհաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28 577-ի, հայտնում են երկրի Առողջապահության նախարարությունից::
Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում լաբորատոր հետազոտությունները հաստատել են կորոնավիրուսի առկայությունը 376 մարդու մոտ: Հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 28 577:
Նույն ժամանակահատվածում 7 մարդ է մահացել: Զոհերի ընդհանուր թիվը 1222 է: