12/06/2020 13:30
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 183 մարդ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 183 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 6715 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 8987 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 511 423 դեպք:
Մեկ օրում 8220 մարդ ապաքինվել է, ընդհանուր առմամբ՝ 269 370 պացիենտ: