12/06/2020 14:03
Ֆրանսիայի Արդարադատության պալատում կրակոցների հետևանքով մեկ մարդ է զոհվել
Ֆրանսիայի Նիմ քաղաքի արդարադատության պալատում ուրբաթ առավոտյան տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է «Midi Libre»-ն:
Դեպքի ճշգրիտ պատճառներն ու հանգամանքները պարզվում են:
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության և հրշեջ ջոկատները: Այն տարածքը, որտեղ գտնվում է շենքը, շրջափակվել է, և աշխատակիցներին ներս չեն թողնում:
«France Bleu»-ի փոխանցմամբ՝ «զինված տղամարդը մտել է արդարադատության պալատ և այնտեղ իր կյանքին վերջ տվել»: