12/06/2020 12:13
Զարուհի Բաթոյանը չի բացառում, որ պետական աջակցություն ստացած որոշ խմբերի կրկին օգնություն կտրամադրվի
Ելնելով իրավիճակից՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում սոցիալական աջակցություն ստացած որոշ խմբերի՝ կրկին օգնություն ստանալու հնարավորությունը կքննարկվի: Լրագրողների հետ ճեպզրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե, օրինակ, հնարավո՞ր է, որ կրկին պարապուրդում հայտնված Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի աշխատակիցներին ևս մեկ անգամ պետական աջակցություն տրամադրվի:
«Չեմ բացառում, բայց այս պահին չեմ կարող ասել՝ երկրորդ անգամ օգնություն տրամադրել հնարավոր է, թե ոչ: Ծրագրերը տարբեր են: Իրենց մասով հավանաբար ավելի շատ կարող էին օգտվել տնտեսական ծրագրերից, այսինքն՝ գործատուն կարող էր վարկավորման ծրագրից օգտվել՝ աջակցելու քաղաքացիներին աշխատավարձի համար», - ասաց նախարարը: