12/06/2020 15:26
Ոստիկանության Արաբկիրի բաժնում այս պահին կա բերման ենթարկված 18 անձ. Արթուր Դանիելյանին տարել են Կենտրոնի բաժին. Նաիրա Զոհրաբյան
Ոստիկանության Արաբկիրի բաժնում այս պահին կա բերման ենթարկված 18 անձ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանին տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին։
«Մենք հանդիպել ենք Նարեկ Սամսոնյանի, Արսեն Բաբայանի հետ: Իրենք պնդում են, որ որևէ ակցիա չեն իրականացրել, պահպանել են սոցիալական հեռավորությունը», - ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ առաջիկայում բոլոր բերման ենթարկվածները բաց կթողնվեն։