12/06/2020 15:52
Հնարավո՞ր չէ թույլատրել խաղաղ հավաքները՝ պահպանելով սոցիալական հեռավորության և դիմակ կրելու նորմերը. Էդմոն Մարուքյանը՝ վարչապետին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրրքվեց՝ հնարավո՞ր չէ թույլատրել խաղաղ հավաքները՝ պահպանելով սոցիալական հեռավորության և դիմակ կրելու նորմերը:
Պատգամավորը հիշեցրեց, որ այսօր ԱԺ շենքի առջև կայացած խաղաղ ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել, ինչն, իր կարծիքով, օրենքի խախտում է:
«Կարծում եմ՝ կարող ենք թույլ տալ, ինչպես մյուս քաղաքակիրթ երկրներում է», - ասաց Մարուքյանը:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան կասկած հայտնեց, որ քաղաքացինեը կարող են չպահպանել սոցիալական հեռավորությունը, ինչի հետևանքով կրկին կարող են բերման ենթարկվել:
«Արդյուքնում կստացվի, որ հավաքների ազատությունը միևնույն է խախտվում է: Ասում եք՝ ուժային կառույց չասենք: Էլի չասենք, բայց Հայաստանում կան կառույցներ, որոնք օրենքով սահմանված դեպքերում կարող են ուժ կիրառել» ,- ասաց նա:
Վարչապետը խոստացավ, որ իրավապահների կողմից քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման վիճելի դեպքերի քննությունն օբյեկտիվ կլինի: