12/06/2020 14:42
Վարչապետը կասկածներ ունի, որ կորանավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածում են օտարերկրյա ծառայությունների հետ կապ ունեցող շրջանակները
Ես հանձնարարություն եմ տվել, որպեսզի ձևավորվի խումբ, որը կուսումնաասիրի ապատեղեկատվության աղբյուրները՝ արդյոք օտարերկրյա ծառայությունները կապ ունեն, արդյոք օտարերկրյա ծառայությունների հետ կապ ունեցող շրջանակներ և ուժեր գոյություն ունեն և արդյոք կարող են լինել քաղաքական կամ կրիմինալ շրջանակներ, ովքեր, իրենց նեղ շահերից ելնելով, կարող են փողեր ծախսել ապատեղեկատվություն տարածելու համար, ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համենայնդեպս, իմ հանձնարարությամբ խումբ է ձևավորված, որը պետք է այս հարցերի պատասխանը փորձի գտել: Սրանից սենսացիա պետք չէ սարքել, սա աշխատանքային սովորական հանձնարարություն է:
Իմ կարծիքով՝ Հայաստանում վստահության ճգնաժամ ստեղծելու խնդիր կա: Այսօր ես իմացա մի դեպքի մասին. մի կին նստում է տաքսի և զանգում ինչ-որ տեղ, ասում է՝ «էսինչն է վարչապետի աշխատակազմից»: Ասում է՝ «էն ժամացույցը, որ վարչապետը պատվիրել էր, եկե՞լ ա, 35 հազար դոլա՞ր, թե՞ եվրո պետք է տայինք: Լավ, հեսա մարդ կուղարկեմ 35 հազար դոլարը կտա, կվերցնի»: Տաքսիստին խոսակցությունը տարօրինակ է թվացել, և նա հետևել է՝ այդ կինն ուր է գնում: Կինը գնացել նստել է ուրիշ տաքսի: Պարզ է չէ՞, որ սա կազմակերպված գործողություն է, և պետք է հասկանալ՝ ով է այն կազմակերպում», - ասաց վարչապետը: