12/06/2020 12:03
Պահանջ ենք դնում ՀՀ քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքներ անելու ազատությունը. ակցիա՝ ԱԺ շենքի դիմաց (Տեսանյութ)
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն Ազգային ժողովի դիմաց ակցիա է անում՝ ընդդեմ խաղաղ հավաքների սահմանափակումների։
«Մենք պահանջ ենք դնում ՀՀ քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքներ անելու ազատությունը, արդեն չորրորդ ամիսն է՝ խաղաղ հավաքների ազատությունը վերացված է», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Մելիքյանի խոսքով՝ երեկ եվրոպական որոշակի կառույցներ կայացրեցին շատ մտահոգիչ հայտարարություններ Արցախի հետ կապված։
«Ինչո՞ւ հիմա ՀՀ քաղաքացիները չեն կարող գնալ Եվրամիության գրասենյակի շենքի մոտ ու բողոքի միջոցառում անցկացնել, էլ չեմ խոսում ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բազմաթիվ խնդիրների մասին», - ասաց իրավապաշտպանը։
Ռուբեն Մելիքյան ասաց, թե իշխանությունը զերծ չի մնում արտակարգ դրության հետ կապված չունեցող օրենքներ, կոնվենցիաներ ընդունելու գայթակղությունից։
Նրա խոսքով՝ ԱԺ պատգամավորներն այսօր իրավունք ու հնարավորթյուն ունեն ներկայացնելու սահմանափակումները վերացնելու պահանջ։