12/06/2020 13:49
Արտակարգ դրությունը քաղաքական նպատակ ունի՝ կասեցնելու դժգոհությունները. Արսեն Բաբայան (Տեսանյութ)
Ռուբեն Մելիքյանին ու մյուսներին բերման ենթարկելիս ոստիկանության գործողություններն ամբողջությամբ ապօրինի էին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Որովհետև քաղաքացիները իրարից չորս մետր հեռավորության վրա էին կանգնած, նախ նրանց տեղեկացնում էին, որ, իբր, դուք հավաքի մասնակից եք, բայց այնտեղ չկար հավաք», - ասաց Բաբայանը։
Նա նշեց, թե արտակարգ դրությունն այս պահին բացառապես քաղաքական նպատակ ունի։
«Արտակարգ դրությունը քաղաքական նպատակ ունի՝ հենց այսպիսի դժգոհությունները կասեցնելու համար», - ասաց նա։
Բաբայանը նշեց, թե այս իշխանության կողմից հենց առաջին օրից կիրառվել է երկակի ստանդարներ։