12/06/2020 12:30
Քաղաքացիների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ Քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր
Արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով:
Հարուցված քրեական գործերով երկու անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ:
Նշված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Քաղաքացիներին հորդորում ենք հետամուտ լինել արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների պահանջների և կանոնների պատշաճ կատարամանը, ինչպես նաև՝ ենթարկվել ինչպես ՀՀ ոստիկանների, այնպես էլ իրավապահ այլ մարմինների ծառայողների օրինական պահանջներին՝ ՓՐԿԵԼՈՎ ԿՅԱՆՔԵՐ: