13/06/2020 12:21
Իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի հնարավոր աղբյուրը պարզելու հարցով. Մանե Գևորգյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:
Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանցիները հանրայնացրել են ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների և կոնտակտավորների մոտ 3500 մարդու տվյալ։