13/06/2020 13:09
Թրամփը հետաձգել իր նախընտրական հանրահավաքն Օկլահոմայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեկ օրով հետաձգել է Օկլահոմայի Տալսա քաղաքում նախանշված իր նախընտրական հանրահավաքը՝ կապված «Juneteenth»-ի՝ Ստրկությունից ազատագրման օրվա հետ:
«Մենք նախապես պլանավորել էինք մեր հանրահավաքը Տալսայում՝ Օկլահոմա նահանգում, հունիսի 19-ին: Սա մեծ գործ է: Դժբախտաբար, սա համընկնում է Ազատագրության օրվա հետ: Աֆրոամերիկացի իմ շատ ընկերներ և համախոհներ մոտեցան ինձ՝ առաջարկելով հաշվի առնել այս տոնի նկատմամբ հարգանքը դիտարկել հանրահավաքի անցկացման օրվա փոփոխությունը», - գրել է Թրամփը Twitter-ում:
Նա նշել է, որ որոշում է կայացրել հետաձգել հավաքը մինչև հունիսի 20-ը, նրանց պահանջները բավարարելու համար: