13/06/2020 10:35
ԱՄՆ-ում 2021 թվականին դոլարի անկում է կանխատեսվում
Ամերիկյան արժույթը հաջորդ տարի կարող է կորցնել արժեքի 35 տոկոսը, ավարտվում է դոլարի «չափազանց մեծ արտոնությունների» դարաշրջանը: Այս մասին «Bloomberg Today»-ին ասել է «Jackson Institute of Global Affairs»-ի ավագ գիտական աշխատակից Ստեֆան Ռոաչը:
Ըստ տնտեսագետի՝ դոլարի հիմնական սպառնալիքն Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդության կորուստն է: Փորձագետը նախազգուշացրել է, որ երկրին սպասվում է բյուջեի դեֆիցիտի աճ, ինչպես նաև սպառման խնայողությունների նվազմում՝ Պեկինի հետ «անօգուտ և կործանարար» առևտրային պատերազմի պատճառով: Ռոուչը հիշեցրել է, որ Չինաստանը պետությունների խոշոր վարկատուներից մեկն է:
Բացի այդ, ԱՄՆ-ի տնտեսությանը շատ է տուժել կորոնավիրուսային պանդեմիայից, և Թրամփը կարող է միջազգային դաշինքներում ու կազմակերպություններում ԱՄՆ հեղինակությունը խաթարել: Փորձագետը կարծում է, որ դրա վրա ամենից շատ կարող է ազդել Թրամփի և ԱՀԿ-ի վեճը ու Գերմանիայում ռազմական ներկայության կրճատման մասին ամերիկացի նախագահի որոշումը: