13/06/2020 11:07
Վարչապետն ազդարարեց համավարակը սանձելու գործում գրանցված հերթական ձախողման մասին և հերթական անգամ փորձեց մեղքը գցել «ժողովրդի» վրա․ Մելիքյան
Առավոտյան լայվում վարչապետն ազդարարեց համավարակը սանձելու գործում գրանցված հերթական ձախողման մասին և հերթական անգամ փորձեց մեղքը գցել «ժողովրդի» վրա՝ դրա համար ներկայացնելով մի «հետաքրքիր», բայց, իմ կարծիքով, հիմնազուրկ տեսություն, ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքայնը։
«Ինձ թվում է՝ իշխանության վերին էշելոններում գաղափար չունեն, թե առհասարակ ինչու են մարդիկ ենթարկվում կամ ինչու չեն ենթարկվում պետության սահմանած արգելքներին։
Օրեր առաջ մի հարցում էի նախաձեռնել այս խնդրի կապակցությամբ և խոստացել էի արդյունքներն ամփոփել դասախոսությամբ։ Արդ, վաղն այս էջով հանդես կգամ «Ինչու են մարդիկ ենթարկվում կամ չեն ենթարկվում պետության սահմանած արգելքներին» թեմայով։
Ժամը կգրեմ լրացուցիչ»։