13/06/2020 18:16
Հակահաամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու. դրանք պետք է վճարվեն. Փաշինյան
Կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, և այսպիսի մի լուր է շրջանառվում, թե այն վարչական տուգանքները, որոնք մինչև այժմ կիրառվել են, չեղարկվելու են: Ուզում եմ ասել, որ այսպիսի հույսերն իզուր են, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հակահաամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու: Դրանք պետք է վճարվեն՝ չնայած նրան, որ մեր խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերահսկողական աշխատանքներում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք խախտումներ կատարող քաղաքացիներին չեն տուգանի, սակայն կտեղեկացնեն մոտակայքում գտնվող կարգախմբերին: