14/06/2020 11:41
Գևորգ Պետրոսյան. Հայաստանն այլևս բռնապետություն է, նման տոտալ, անթաքույց գրոհ երբեք չի եղել (Տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայության գործողությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի դեմ կապված են Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության հետ։
«Հայաստանն այլևս բռնապետություն է։ Մեր օբյեկտիվ քննադատությունից հետո իշխանությունները որոշում են, որ Գավառում ընտրակաշառք է բաժանվել։ Իրենք սա չեն մարսելու։ Ցանկացած իշխանություն քննում է նախորդի գործերը։ Սրանց գործերը ևս քննվելու են ու ավելի ծանր է լինելու։ Նման տոտալ, անթաքույց գրոհ երբեք չի եղել», - լրագրողներին ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ին ստիպում են հրաժարվել քաղաքական գործունեությունից։