14/06/2020 23:05
Հինգ կուսակցություն հավաք-հանդիպում է անցկացրել. կա ընդհանուր փոխըմբռնում
Այսօր քաղաքական հինգ ուժերի ներկայացուցիչների հավաք-հանդիպում է տեղի ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում, 168.am-ին ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Հինգ կուսակցություն է մասնակցել՝ «Մեկ Հայաստան», «Ազգային օրակարգ», «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք»: Ընդհանուր առմամբ, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, և քննարկվող հարցերի վերաբերյալ եղել է ընդհանուր փոխըմբռնում», - ասել է նա։
Սաղաթելյանը նշել է, որ «Հայրենիք» կուսակցությունից հանդիպմանը ներկա է եղել կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: