14/06/2020 23:17
Քաղաքական գործընթացներ են. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից (Տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության շենքից և հայտարարեց, որ իր դեմ կատարվող գործընթացները քաղաքական են։
«Բոլոր գործողությունները այսօրվա, որ իմ ելույթից հետո են, ես ընդունում եմ քաղաքական։ Կան թղթեր, սարքած թղթեր... Եթե եղել է իմ հայտարարությունից հետո՝ քաղաքական ա։ Քննությունը կատարվումա։ Պապուս թվի գործերը նայելով, ասելով... ես սեփականատեր եմ, կառավարման հետ կապ չունեմ», - ասաց նա։