14/06/2020 17:13
«Ադեկվադ»-ի անդամներն ԱՄՆ դեսպանատան դիմացից բերման ենթարկվեցին (Տեսանյութ)
Ոստիկանները բերման ենթարկեցին ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ադեկվադ» միաբանության անդամներին։
Հիշեցնենք, որ «Ադեկվադ»-ի ներկայացուցիչները պատրաստվում էին գրավոր շնորհակալագիր փոխանցել ԱՄՆ դեսպանատանը՝ լռության համար։
«Եվս մի անգամ մեր շնորհակալությունն ենք հայտնում, շատ գոհ ենք, որ ԱՄՆ-ն 30 տարվա մեջ առաջին անգամ որևէ կերպ չի փորձում միջամտել Հայաստանի ներքին զարգացումներին։ Սա դարակազմիկ բան է, շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն հետագայում էլ հետևողական լռություն դրսևորի ու չմիջամտի այն ամեն ինչին, ինչ կատարվում է Հայաստանում, դա մեր գործն է», - ասացին «Ադեկվադ-ի ներկայացուցիչները։