14/06/2020 20:42
Դավիթ Խաժակյանն ազատ է արձակվել
Մասիսի ոստիկանական բաժանմունքից ազատ է արձակվել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Շնորհակալ եմ ինձ համար անհանգստացողներին, ՄԻՊ ներկայացուցիչներին, ովքեր ծանոթացան բաժանմունքում կարգավիճակիս և իհարկե ԼՀ պատգամավորներին, ովքեր այցելեցին ինձ և ինձ հետ բերման ենթարկվածներին: Քաղաքական գնահատականը կներկայացնի ԼՀ կառավարման խորհուրդը քննարկումներից հետո», - գրել է Խաժակյանը Facebook-ի իր էջում։