14/06/2020 16:47
«Դիմելու ենք տարբեր միջազգային կառույցների». Ռուբեն Մելիքյանն ազատ է արձակվել (Տեսանյութ)
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն, ում ԱԱԾ մոտից բերման էին ենթարկել, ազատ է արձակվել։
«Իշխանություններին կոչ եմ անում ռեպրեսիաներին նախապատրաստվել շատ ավելի լավ, ոստիկանական բաժինները պատրաստ չէին այս փորձությանը», - դուրս գալուց հետո ասաց Մելիքյանը։
Նա ասաց, որ այսօրվա իրադարձությունների մասին հաղորդելու են տարբեր միջազգային կառույցներին, Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին, որ ճշգրիտ գնահատականներ տրվեն։
Նշենք, որ Մելիքյանը բերման ենթարկվելիս ստացել էր թեթև մարմնական վնասվածքներ։