14/06/2020 19:28
Առկա են առերևույթ քաղաքական հետապնդման լուրջ տարրեր. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)
Ինչ մեղադրանք էլ առաջադրվի, ինչ «փաստեր» էլ ի հայտ գան, դա քաղաքական բնույթ է կրելու, որովհետև անմիջապես հաջորդել է խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի կողմից կատարված քաղաքական հայտարարություններին, ԱԱԾ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այստեղ առկա են առերևույթ քաղաքական հետապնդման լուրջ տարրեր», - ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ իրեն լուրջ հիմք է տալիս այսպիսի հայտարարություն անել այն փաստը, որ 1979 թվականին Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ դատավարական գործընթացից փաստեր են հրապարակվում, և դրա վերաբերյալ որևէ գործ չի հարուցվում, մինչդեռ ՔՊ-ական Սուրեն Պապիկյանի մասնակցության քրեական գործի վերաբերյալ լուրեր հրապարակելու դեպքի առնչությամբ անմիջապես գործ հարուցվեց։