14/06/2020 13:26
«Նիկոլ, հեռացիր». ԱԱԾ-ի դիմաց իրավիճակը լարված է
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում հարցաքննվում է։
ԱԱԾ-ի դիմաց են հավաքվել ԱԺ պատգամավորներ, Ծառուկյանի աջակիցներ։
«Նիկոլ, հեռացիր». «Ծառուկյան, դուխով» վանկարկումներով քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Ծառուկյանին։
«Պարոն Ծառուկյանին ազատ արձակեք, այս ամենը նման է կրկեսի, սա տեռոր է», - հայտարարեց աջակիցներից մեկը։
Նշենք, որ այս պահին ԱԱԾ-ի դիմաց ոստիկանական մեծ ուժեր են կուտակված։
Ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է ու հավաքներն արգելված են։