15/06/2020 15:42
Տիրան Խաչատրյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ. օպերատիվ վարչությունում նրան կփոխարինի Կարեն Աբրահամյանը
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Աբրահամյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:
Նշենք, որ մինչ այս օպերատիվ վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր Տիրան Խաչատրյանը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Տիրան Խաչատրյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ ազատվելով օպերատիվ գխավոր վարչության պետի պաշտոնից: