15/06/2020 18:46
Ուզում ենք շնորհակալություն հայտնել Արմեն Սարգսյանին, որ նա չի խառնվում ՀՀ ներքաղաքական անցուդարձին. Արթուր Դանիելյան (Տեսանյութ)
Նախագահական նստավայրի դիմաց մեր այսօրվա բողոքի ակցիայի նպատակը նույնն է, ինչ երեկ: Ուզում ենք այնպես անել, որ Եվրաատլանտյան դաշինքի որևէ ներկայաուցիչ չնեղանա, Բաղրամյան 26-ի դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը։
«Երեկ շնորհակալություն հայտնեցինք ԱՄՆ պետդեպին, այսօր եկել ենք այստեղ՝ նույն երախտիքը հայտնելու Միացյալ Թագավորության արտաքին քարտուղարությանը, որի պաշտոնական ներայացուցիչը Հայաստանում ՀՀ նախագահի պաշտոնը համատեղությամբ զբաղեցնող Արմեն Սարգսյանն է:
Արդեն երկու տարի՝ նա լռում է Հայաստանում հետապնդումների յուրաքանչյուր դրվագից հետո: Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել, որ նա հետևում է իր կոլեգաների օրինակին և չի խառնվում ՀՀ ներքաղաքական անցուդարձին», - ասաց Արթուր Դանիելյանը: