15/06/2020 19:11
Ոչ իրավաչափ գործողություններ չեմ տեսել․ Մակունցը՝ կին պատգամավորների նկատմամբ ոստիկանության գործողությունների մասին
Որքանով հետևել եմ ուղիղ եթերով տեղի ունեցող գործընթացներին՝ ոչ իրավաչափ գործողություններ չեմ տեսել իրավապաների կողմից, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ դիմաց ակցիայի ժամանակ ԲՀԿ կին պատգամավորների նկատմամբ ոստիկանության գործողություններին։
«Սա ասում եմ որպես անձ, ով իսկապես ականատես է եղել, թե ինչպիսին է լինում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունը, այդ թվում՝ կանանց, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ», - ասաց նա։
Մակունց ընգծեց՝ ինքը հակառակն է տեսել․
«Ոստիկաններն իրենց լիազորությունների շրջանակներում փորձում էին համոզել ակցիայի մասնակցիներին պահպանել կարգը»։