15/06/2020 19:01
Ուզում եմ ընդգծել՝ սա զուտ իրավական գործընթաց է․ ԱԺ նախագահ
Խոսքը բացառապես սովորական գործընթացի մասին է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նապագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով հարցին՝ ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քաղաքական հետապնդո՞ւմ չէ իրականացվում։
«Այս մասին շատ ասելիք կա, ուզում եմ ընդգծել այն աներկբա իրողությունը, որ սա զուտ իրավական գործընթաց է՝ հարուցված շատ վաղուց։ Գիտեք, որ բազմաթիվ գործեր են քննվում», - ասաց Միրզոյանը։
ԱԺ նախագահը հայտնել էր, որ դատախազից ստացել է Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերը, որոնք կքննարկվեն վաղն՝ ԱԺ հերթական քառօրյայում։