15/06/2020 19:19
Չինաստանի Բաոդին քաղաքում հայտարարվել է ռազմական դրություն
Չինական Բաոդին քաղաքում, որն ունի 11.5 միլիոն բնակչություն և գտնվում է Պեկինից 140 կմ հեռավորության վրա, ռազմական դրություն է հայտարարվել: Այս մասին հաղորդում է NBD-ն՝ հղում անելով իշխանություններին:
Ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը կայացվել էր բեռնատար հաղորդակցության և Պեկինի հարևանությամբ գտնվելու պատճառով, որտեղ վերջերս շուկայում կորոնավիրուսի բռնկում էր գրանցվել:
Անցյալ շաբաթ Պեկինի խոշորագույն շուկաներից մեկում՝ «Սինֆադի»-ում կորոնավիրուս էր հայտնաբերվել: Սկզբում 52 տարեկան տղամարդ էր հիվանդացել, իսկ ավելի ուշ վարակվել էին 25-ամյա և 37-ամյա տղամարդիկ: Ներքին հետաքննություն անցկացնելուց հետո իշխանությունները պարզել էին, որ վարակված սաղմոնը մատակարարվել էր ծովամթերքի «Ցզինշեն» շուկայից:
Ներմուծված ձկան հետ որևէ առնչություն ունեցող բոլոր մարդիկ կարանտինացվել են: