15/06/2020 19:29
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից 113 մարդ է մահացել
Իրանը երկրորդ օրն անընդմեջ գրանցում է կորոնավիրուսից մահվան ավելի քան 100 դեպք, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:
Ըստ գերատեսչության՝ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 113 մարդ, հայտնաբերվել է վարակվածության 2449 նոր դեպք:
Փետրվարի 19-ից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 189 876-ի, մահացել է 8950 մարդ, այս պահի դրությամբ ապաքինվել է 150 590 պացիենտ: