15/06/2020 17:43
Մոսկվայի քաղաքային դատարանը Փոլ Ուիլանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման
Մոսկվայի քաղաքային դատարանը ամերիկացի Փոլ Ուիլանին լրտեսության համար դատապարտել է 16 տարվա ազատազրկման, հայտնում է РИА Новости-ն:
Մեղադրող կողմը 18 տարվա ազատազրկում էր պահանջում:
Մեղադրյալն իր վերջին խոսքում հայտարարել է, որ ինքը լրտեսությամբ չի զբաղվում:
Մարտին գլխավոր դատախազությունը հաստատել էր մեղադրանքն ընդդեմ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Իռլանդիայի քաղաքացի Ուիլանի:
2018-ի դեկտեմբերին ԱԴԾ-ն հայտարարել էր, որ տղամարդը ձերբակալվել է Մոսկվայում լրտեսական գործունեության ընթացքում: