15/06/2020 14:43
Վրաստանում պանդեմիայից հետո վերաբացվել է ներքին տուրիզմը
Վրաստանում պանդեմիայից հետո պաշտոնապես վերաբացվել է ներքին տուրիզմը, հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլին:
Վրաստանը սկսել է չեղարկել տարբեր տեսակի սահմանափակումները, որոնք նախկինում կիրառվում էին կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
Որոշ սահմանափակումներ վաղաժամ էին չեղարկվել՝ հիմնվելով երկրում բարենպաստ համաճարակաբանական իրավիճակի վրա: Վարչապետ Գեորգի Գախարիան մայիսի սկզբին հայտարարել է, որ հունիսի 15-ից երկիրը կբացվի տեղական տուրիստական ծառայություններ մատուցելու համար, իսկ հուլիսի 1-ից պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների:
«Այսօր շատ կարևոր օր է. պաշտոնապես բացվել է ներքին տուրիզմը: Պետությունն ինտենսիվորեն աշխատում է ոլորտի մասնագետների հետ», - ասել է նա:
Մեզվրիշվիլին բացատրել է, որ ամբողջ երկրում բացվել են այն հյուրանոցները, որոնք հարցում են ուղարկել Առողջապահության նախարարություն և անցել համապատասխան ստուգում:
Միևնույն ժամանակ, հունիսի 15-ից Վրաստանում սկսել է գործել երկաթուղային հաղորդակցությունը և պաշտոնապես ուժի մեջ է մտել փակ տարածքներում ու տրանսպորտային միջոցներում բժշկական դիմակների պարտադիր կրելու մասին օրենքը: